Դիզայնի բաց մրցույթի առաջին փուլի ամփոփում

01 Փետրվարի 2024

arm cover

«Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ընկերության հայտարարած տաքսի ծառայության մեքենաների բրենդավորման դիզայնի բաց մրցույթի եզրափակիչ փուլ են անցել ներքոնշյալ լավագույն դիզայն առաջարկած 5 մասնակիցները՝

Այս փուլում ֆբ օգտատերերի շրջանում կանցկացվի բաց քվեարկություն․ հաղթող կճանաչվի վերոնշյալ 5 տարբերակներից առավելագույն հավանուﬓեր և ﬔկնաբանություններ հավաքած տարբերակը։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 8-ին, օնլայն տարբերակով, ժամը՝ 20։00-ին։

Կարևոր է նշել, որ հաղթող անհատը կամ ընկերությունը իր կողմից առաջարկված դիզայնը պետք է ենթարկի որոշակի փոփոխությունների՝ ըստ ընկերության տեխնիկական նոր պահանջների։

Հիշեցնենք, որ մրցանակային ֆոնդը 1 մլն ՀՀ դրամ է։

Հաղթողին/ներին հայտարարելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Ընկերությունը պարտավորվում է կնքել Ընկերության կողﬕց առաջարկվող պայմաններով պայմանագիր, ըստ որի հաղթող ճանաչված դիզայնի հեղինակային իրավունքը կանցնի Ընկերությանը: Հաղթողը չի կարող այդուհետ այն օգտագործել այլ նախագծերի համար:

Գործընկերներ, որոնց հետ մենք իրականացնում ենք ծրագրեր

1 2 3 4