Մարզահամալիր

Մարզահամալիր

Դիլիջանի մարզահամալիրի վերակառուցում

1 140 մ²

Վերակառուցման տարածք

Վերակառուցումն ընդգրկել է շինության ամբողջ տարածքը՝ ընդլայնելով այն։

2x ավելի

Դպրոցի տարեկան այցելություններ

Ներկայումս մարզադպրոցի սաների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով գրեթե 500-ի։

Դիլիջանի մարզահամալիրի վերակառուցումը կարևոր քայլ է տարածաշրջանում սպորտային մշակույթի զարգացման համար:

Սա ներդրում է ապագայի համար, որը խթանում է առողջ ապրելակերպը, կրթությունը և օգնում հասնել  աննախադեպ բարձունքների սպորտում:

2023թ. դեկտեմբերի 9-ին վերաբացված մարզահամալիրում հնարավորություն է տրվել ներդնել նորագույն չափանիշներ ու տեխնոլոգիաներ: Վերաբացման միջոցառման մասին՝ հղումով:

spg1
spg2
spg3
spg1
spb2

Նոր ենթակառուցվածքը թույլ է տալիս մարզադպրոցին ունենալ դասավանդվող սպորտաձևերի բազմազանություն, մասնավորապես՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, բազկամարտ, թենիս, շախմատ և գեղարվեստական մարմնամարզություն: Մեր աշխատանքի արդյունքում լիարժեք կերպով աճում են երեխաների սպորտային հետաքրքրությունները և բացահայտվում են նոր տաղանդներ:

spb6
spg4

Բարելավված մարզահրապարակները, դահլիճները, հանդերձարանները և այլ կառույցները, ժամանակակից սարքավորումներն ու առարկաները երեխաների համար պարապմունքները դարձնում են ավելի արդյունավետ և հարմարավետ:

spb5
spb3

Նախագիծը նաև կարևոր հնարավորություն է ընձեռում Տավուշի մարզ հրավիրել փորձառու մարզիչների, որոնք ներդնում են իրենց գիտելիքներն ու կիրառում են մարզման նոր մեթոդներ՝ բարձրացնելով մարզիկների պատրաստվածության աստիճանն ու կատարողական ցուցանիշները։ 

Դիլիջանի մարզադպրոցի վերակառուցումն առանցքային նշանակություն ունի այլ մարզերից տաղանդավոր երիտասարդներ ներգրավելու և Դիլիջանի՝ որպես Հայաստանի սպորտային կարևոր կենտրոնի դերն ամրապնդելու հարցում։

Սպորտային մշակույթի զարգացումից մինչև երկրի տնտեսական զարգացման խթանում

Նախագիծը հավակնում է հրավիրել սպորտային կազմակերպությունների և ֆեդերացիաների ուշադրությունը՝ շահագրգռելով նրանց Դիլիջանում անցկացնել մրցույթներն ու մարզումները։

Այսպիսով՝ մարզադպրոցի վերակառուցումը ոչ միայն կարևոր քայլ է սպորտի զարգացման գործում, այլև նպաստում է Տավուշի և հարևան համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը։

spe1
spe2

Հաջորդ նախագիծը

Ա. Խանջյանի ամառանոց

Ա. Խանջյանի ամառանոց

Գործընկերներ, որոնց հետ մենք իրականացնում ենք ծրագրեր

1 2 3 4