Փաստեր Դիլիջանի Մասին

22 Հունվարի 2024

arm

«Հայկական Շվեյցարիա» կամ «Փոքր Շվեյցարիա»․ այսպես են տեղացիներն անվանում Հայաստանի ամենանշանավոր հանգստավայրերից մեկը՝ Դիլիջանը։

Մի քանի փաստ ենք առանձնացրել փոքրիկ դրախտանման քաղաքի մասին։

Քաղաքը նախկինում կոչվել է Դելիջան։ Գտնվում է Տավուշի մարզում, Աղստև գետի ափին։

Դիլիջան քաղաքի անունը գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվել է 1666 թվականին ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի ճամփորդական ծանոթագրություններում։

Դիլիջան քաղաքի անվան վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ, որոնցից առավել հայտնի են այս երկուսը․ առաջին տարբերակի համաձայն քաղաքը կոչվել է ի հիշատակ Դիլի անունով մի հովվի, որը սիրահարված էր իր տիրոջ աղջկան։ Իշխանը, իմանալով այդ մասին, հրամայում է կորցնել հովվին անտառներում։ Հովվի մայրը, օր ու գիշեր լացելով, փնտրում էր որդուն՝ «Դիլի՜, Դիլի՜ ջան» կանչելով։

Համաձայն մյուս վարկածի՝ «դիլի ջան» նշանակում է «քաղցր լեզու»՝ տեղացիների անուշ բարբառի շնորհիվ։

Դիլիջանում է գտնվում «Դիլիջան ազգային պարկ» -ը՝ բնության հատուկ պահպանվող տարածքներից մեկը։

Դմիտրի Շոստակովիչը “Համլետ” ֆիլմի երաժշտությունը գրել է Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը։

Դիլիջանում գործում է արվեստի թանգարան, որտեղ ներկայացված են 19-20-րդ դարերի ռուսական, ուկրաինական և հայկական գեղանկարչության (Հովհաննես Այվազովսկի, Մինաս Ավետիսյան, Տատյանա Յաբլոնսկայա և այլք) և 17-19-րդ դարերի արևմտաեվրոպական գեղանկարչության նմուշներ (ժան Գրյոզ, Յուբեր Ռոբեր և այլք)։

Դիլիջանում է գտնվում “Միմինո” ֆիլմի հերոսներ Ռուբեն Խաչիկյանի (Ֆրունզիկ Մկրտչյան), Վալիկո Միզանդարիի (Վախթանգ Կիկաբիձե) և Իվան Վոլոխովի (Եվգենի Լեոնով) հուշարձանները։

Քաղաքում գործում է Դիլիջանի հանքային ջրերի գործարանը, որն արտադրում է «Դիլիջան» ապրանքանիշի հանքային ջուր։

Դիլիջանի տարածքում և շրջակայքում կա 32 ճարտարապետական հուշարձան։ Առավել նշանավորներն են Հաղարծինը, Ջուխտակ Վանքը, Մաթոսավանքը և Գոշավանքը՝ Մխիթար Գոշի պատվին։

19-րդ դարավերջից մինչև 20-րդ դարի սկիզբ Դիլիջանում գործել է «Ռոտոնդան»՝ ամառային ամֆիթատրոնը, որտեղ բեմադրվել են հայտնի դրամատուրգների նշանավոր գործեր։ Այն եղել է կովկասահայ մտավորականության ամենահայտնի հավաքատեղիներից մեկը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2016-ին Դիլիջանը ներառել է Ուսման քաղաքների գլոբալ ցանցում։

Դիլիջանի կենտրոնական հատվածում գտնվում է հայտնի Սրճարան N2-ը, որտեղ աշխատում են երեխաներ՝ սկսած 14 տարեկանից։

 

Մաքսիմ Գորկին՝ Դիլիջանի մասին

Գործընկերներ, որոնց հետ մենք իրականացնում ենք ծրագրեր

1 2 3 4